17 02 2022

Մինչև այս քրգործը, չգիտեի, որ բնության մեջ կա Սիլվա Համբարձումյան․ Ռոբերտ Քոչարյան



Փետրվարի 15-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում,  դատախազը  հրապարակեց՝  «Սիլվայի գործ»-ով  մեղադրական եզրակացությունը՝  պահանջելով Ռոբերտ Քոչարյանի  ու Արմեն Գևորգյանի համար  7-12 տարվա ազատազրկում․ լրագրողի հարցին , թե՝ ի՞նչ սպասելիքեր ունի նախագահը  դատարանից, Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց․

« Մի կին, Սիլվա Համբարձումյան անունով,  բավական հայտնի , որին չեմ ճանաչում  և ոչ միայն չեմ ճանաչում, այլև՝ չգիտեի այդ կնոջ գոյության մասին ընդհանրապես  մինչև այս քրեական գործը, չգիտեի,  որ բնության մեջ կա Սիլվա Համբարձումյան։  Իր  խոսքով ժամանակին  ուզում էր հանքօգտագործման լիցենզիան վերավաճառել  մեկին և իբրև  շնորհակալություն կաշառք է առաջարկել  ինձ,  Սերժ Սարգսյանին, բոլորին․․․ Այն ժամանակ լիցենզիա վերավաճառելու համար թույլտվություն պետք չէր ։ ՀՀ նախագահը  2007-2008 թթ որևէ լիազորություն այդ ոլորտում չուներ ։ Խորհրդարանական ընտրություններից հետո, 2007 թ․-ի,  ես նույնիսկ կառավարության շենք չեմ մտել։ Հիմա ինքն ինչ է ասում․ ասում է իրեն չխոչընդոտելու, չխանգարելու համար  իբրև փող է առաջարկել․ հիմա  հարցին, թե  քեզ խոչընդոտել ե՞ն, թե՞ ոչ,  ասում է՝ «Ոչ,  չեն խոչընդոտել, ուղղակի մտածել եմ, որ կարող ա խոչընդոտեն , նախապես  փող եմ առաջարկել»։ Մեղադրականի մեջ չկա  որևէ նկարագրություն , թե ես ինչ եմ արել, և իրենք ընդունում են դրանով, որ մեղադրանքը աբսուրդ է»,-ասաց նախագահը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ