17 02 2022

Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո վտանգը մեծ է․ տնտեսությունը շոկ է ապրելու․ ՀՀ երկրորդ նախագահ



Ի՞նչ ռիսկեր է տեսնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերջին շրջանում   ակտիվացած հայ-թուրքական հարաբերությունների պարագայում, հատկապես՝ տնտեսական առումով ։ Լրագրողի հարցին ի պատասխան նախագահն այսպես արձագանքեց․

«Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը երբեք դեմ չեմ եղել, բայց այդ հաստատումն ուն իր բնական ընթացակարգը․  ի՞նչ է հիմա կատարվում․  հասկանալի չէ այն ֆորմատը, որ այսօր տեսնում եմ։ Ըստ էության  բանակցում ենք ոչ թե  Թուրքիայի հետ, այլ՝   Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ, որի  օրակարգը ձևավորել  է Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից ձևավորված օրակարգը հնչեցվելու է  Թուրքիայի կողմից  և  սա լավ տեղ մեզ չի տանելու , ճիշտ ճանապարհ չէ»,-նշեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ի՞նչ ենք ունենալու սահմանների բացումից հետո։ Վտանգը մեծ է՝  մի շարք ապրանքատեսակների , արտադրատեսկաների, ոլորտների համար։ Որոշակի  շոկ է ապրելու մեր տնտեսությունը՝  առաջին 1-2 , միգուցե,  5 տարվա ընթացքում։ Փորձը կար Բուլղարիայի հետ, թե ինչ էր կատարվում այդ երկրի տնտեսության հետ՝ Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո։  Իշխանության կողմից չեմ լսել որևէ գնահատկան, հաշվարկ, թե՝  ինչ հետևանքներ է ունենալու սահմանների բացումը և ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր շուկան ։ Տպավորությունս այնպիսին է , որ այս մարդիկ ատում են արհեստավարժ մարդկանց՝ մասնագետներին։ Փորձում էի հասկանալ ինչո՞ւ էին ատում, եզրակացությունս հետևյալն է․  լավ մասնագետն իր գինը գիտի,  ինքը պատրաստ չէ ուսապարկ դանալ, որովհետև հասկանում է, որ այդ պաշտոնից ու դիրքից կախված չէ իր բարեկեցությունը»,-ասաց Նախագահը։

Մանրամսն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ