ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջանորդ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ փետրվարի 17-ին հրավիրված մամուլի ասուլսիիս ժամանակ իր խոսքի նախաբանում անդրադարձավ ՀՀ ավտանության վերաբերող հարցերին։
ՀՀ երկրորդ նախագահն առանձնացնում է երեք հիմնական բաղադրիչ՝ անվտանգության հարցերում՝ սեփական զինված ուժերը՝ առաջին հերթին բանակը, երկրորդը՝ ՀՀ-ի համար դա ՀԱՊԿ-ն է և երրորդը՝ երկկողմ հարաբերություններն են Ռուսաստանի հետ՝ երեք պայմանագրերն են, որոնք կարգավորում են ռուսական զինվորական բազա և ընդհանրապես համագորածակցություն ռազմատեխնիկական ոլորտում։
«Սեփական բանակը փաստ է՝ ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանելու ՀՀ սահմանները և անվտանգությունը և այս ավելի քան մեկ տարվա ընթացքում, որ անցել է պատերազմից հետո, չի արվել գրեթե ոչինչ բանակի մարտունակությունը և բանակի սպառազինության առումով հնարավորությունները վերականգնելու ուղղությամբ և անցյալ տարվա նոյեմբերին Սիսիանի դեպքերը վառ ապացույց են։ Իսկ վերջերս այդ 300-400 դոլարանոց լրտեսների բացահայտումները խոսում են ուղղակի բարոյահոգեբանական վիճակի մասին նաև մեր զինված ուժերում։ Հաստատված բյուջեն բանակին որևէ կերպ հույս չի ներշնչում, որ մոտակա ժամանակներում այս տեմպերով կարելի է ինչ-որ բան փոխել։ Կառավարությունը բավարար ուշադրություն չի դարձնում, տպավորությունն այնպիսինն է, որ մարտունակ բանակ այս իշխանությանը պետք չէ։ Նույնիսկ, երբ դատախազների թոշակներն են ավելացնում, մոռանում են, որ կան սպաներ, որոնց խրախուսելը և նրանց նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելը այսօր շատ ավելի կարևոր է ՀՀ-ի համար»,- առաջին բաղադրիչի մասին խոսելով ասաց Ռոբերտ Քոչարյանը։
ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երկրորդ նախագահը նկատեց, որ վերջին շրջանում դա ամենից հաճախակի քննարկվող թեման է եղել, թե ՀԱՊԿ-ը կա՞ թե՝ չկա, մեռա՞ծ է, մեռա՞ծ չէ և ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց, երբ հարձակում եղավ ՀՀ-ի վրա։
«ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն ստեղծվել է 2002 թվականին, մինչ այդ եղել է Տաշքենդում ստորագրված պայմանագիր, իսկ 2002 թվականին ձևավորվել է որպես կազմակերպություն։ Ես նախագահ էի այն ժամանակ և բավական լավ տիրապետում եմ՝ ամբողջ մոտիվացիոն հարցերը, որոնք դրդեցին երկրի ղեկավարներին ստորագրելու այդ պայմանագիրը։ ՀԱՊԿ-ը ունի երեք ուղղություն՝ Ռուսաստան, Բելառուս, դա արևմտյան ուղղությունն է, Հարավային Կովկաս և Ռուսաստան, Հայաստան, և Ռուսաստան և Կենտրոնական Ասիայի երկրները․․․ սպառնալիքները անվտանգային տարբեր էին այդ երեք ուղղություններով, շատ դեպքում իրար հետ ուղղակի չառնչվող, բայց ըստ էության այս ամենը ամփոփված է մեկ կազմակերպության մեջ, քանի որ կենտրոնական դերակատարությունը ՌԴ-ինն էր և Ռուսաստանը բոլոր այդ սպառնալիքների նկատմամբ շատ զգայուն էր, բայց ընդհանրապես ՀԱՊԿ-ը սա է»։
Փորձելով գնահատալ ՀՀ-ի վիճակը, ՀԱՊԿ-ի կոնտեքստում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ՀՀ-ի համար 4 սահմանակից երկրներից լրջագույն սպառնալիք է մեզ համար Ադրբեջանը և Թուրքիան։
«Եվ կա ևս մեկ ուրիշ փաստ, որ և՛ Թուրքիայի և՛ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները բացի ՌԴ-ից, առանձին կտրվածքով եթե նայենք, ունեն շատ ավելի ջերմ հարաբերություններ, շատ ավելի ծավալուն հարաբերություններ բոլոր ոլորտներում՝ տնտեսական ծավալներ, միջպետական շփումներ, միջպետական պայմանագրային բազա, մշակութային և այլ, բոլոր ոլորտներում։ Ավելին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մաս են կազմում մեկ այլ կազմակերպության․․․ Անձնական շփումների մակարդակով նաև այդ պետությունների առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ, հետևաբար մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել մեր վրա այդ հարձակմանը, կլիներ միամտություն, ուղղակի դա բացառվում է, և խոսքը նրա մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում․․․ լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են և աշխատեց Ղազախստանի պարագայում, սա փաստ է, և մենք պետք է այդ փաստի հետ հաշվի նստենք։ Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ, իհարկե մնալ, առաջինը՝ չկա այլ կառույց, որը կփոխարինի ՀԱՊԿ-ին, և երկրորդը՝ այդ կազմակերպության շրջանակներում կան բազմաթիվ պայմանագրեր, որոնց շրջանակներում մեր նաև համագործակցությունը ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում ինչ-որ չափով կարգավորվում է։ Կրկնում եմ՝ մնալ, համագործակցել, բայց անվտանգության տեսնակյունից հույսեր չկապել, բացի հայտարարություններից այստեղ ուղղակի ոչինչ չի լինելու»։
Ինչ վերաբերում է երրորդ բաղադրիչին՝ ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, Երկրորդ նախագահի խոսքով, այսօր միայն այս գործոնն է այն երաշխիքը անվտանգության ոլորտում, որը գործում է ՀՀ-ում։
«Այսօր սա գործող հանգամաք է, բայց այս պատերազմը բացահայտեց այստեղ որոշ հարցեր, որոշ խնդիրներ։ Առաջինը՝ ՌԴ-ի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց Ռուսաստանի միջամտությամբ և օժանդակությամբ հնարավոր որոշակի լիմիտներ․․․ մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու Վրաստանի օդային տարածքը փակ էր բեռնափոխադրումների համար, ռազմական բեռնափոխադրումների․․․ մեր իշխանությունները հաշվարկե՞լ են, որ կարող է այդ տարածքը փակ լինել, թե՝ չեն հաշվարկել, թե իրենց համար էլ էր սա անակնկալ։ Մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու պատերազմի առաջին երկու շաբաթների ընթացքում Իրանի օդի տարածքը ևս փակ էր, և այս երկու գործոնը շեշտակի ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա։ Եթե չեն հաշվարկել, մեկ մեղադրանք կարող է առաջադրել, եթե հաշվարկել են այնուամենայնիվ 2020 թվականի ամռանը գնացել են Տավուշում կոնֆլիկտ հրահրելու, սա մեկ ուրիշ մեղադրանք կարող է առաջադրել իշխանությունների նկատմամբ։ Հաջորդը՝ ՌԴ-ի միջնորդ լինելը Ղարաբաղյան կարգավորման մեջ որոշ չափով էականորեն սահմանափակում է Ռուսաստանին քայլեր ձեռնարկելու ազատությունը։ եվ երրորդ հանգամանքը, որը բացահայտվեց այս պատերազմի ընթացքում, դա Թուրքիայի դերակատարության շեշտակի աճն է հարավային Կովկասում։ Հիմա ընդհանուր այս երեք բաղադրիչները մեկ կոնտեքստում նայենք, պատկերը տխուր է, և ես չեմ տեսնում հիմա որևէ լուրջ քայլեր, որոնք կփորձեն փոխել այս իրավիճակը և չոզոքացնել այս մարտահրավերները․․․»,- նշեց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը որպես անվտանգային խնդրի լուծում առաջին հերթին տեսնում է ռազմարդյունաբերական կոպլեքսի ստեղծումն է տեսնում գրեթե զրոյից, հակառակ դեպքում ՀՀ-ն նույնատիպ խնդիրների առաջ կկանգնի։
«Հիմա հարց է առաջանում այս ամենը մենք ի վիճակի ենք ինքնուրույն անելո՞ւ, թե՝ ոչ, պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Պետք է հասկանալ՝ ինչ չափով է Ռուսաստանը պատրաստ այս ծավալի օժանդակություն և համագործակցություն ունենալ ՀՀ-ի հետ, համոզված եմ, որ դա հնարավոր է, կասկածում եմ, որ մեր կողմից այդպիսի ազդակներ և այդպիսի խնդրանք գոյություն ունի։ Եվ իհարկե, պետք է հասկանալ այն, ինչի մասին ասացի՝ օդային տարածքը․․․ Մենք ապագայում կարող ենք ևս ունենալ լիարժեք շրջափակում օդային, թե սա ուղղակի դրվագ էր, որը պետք է և ի վիճակի ենք մենք շտկելու, խոսքը՝ Վրաստանի օդային տարածքի մասին է․․․ Այդպիսի խնդիրներ իմ ղեկավարած տասը տարվա մեջ ես չեմ ունեցել և նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ կհասնենք այդ վիճակին մեր հարաբերություններում Վրաստանի հետ։ Սա միա՞կ ճանպարհն է, թե՝ ոչ․․․ ոչ՝ սա միակ ճանապարհը չէ ՀՀ-ի համար, կա նաև ուրիշ ճանապարհ՝ ոչ հաճելի ինձ համար, բայց այդ ճանապարհը կա՝ ընդունել թուրք-ադրբեջանական սպառնալիքը որպես անհաղթահարելի գործոն և ենթարկվել այդ սպառնալիքին։ Գնալ Հայաստանի պլանավոված աջարիզացիայի։ Թուրքիան դադարելու է մեզ դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն մեկ պարագայում՝ եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների, մեր քաղաքականության վրա։ Սա ենթադրում է, որ Թուրքիան պետք է գերիշխող դիրքեր ունենա մեր տնտեսության մեջ և Թուրքիան պետք է լիարժեք ազդեցություն ունենա մեր քաղաքական էլիտայի վրա։ Ե՞րբ է սա հնարավոր, երբ ռուսական ազդեցությունը այստեղ դադարի և փոխարինվի թուրքական ազդեցությամբ։ Սա իսկապես ենթադրում է տոտալ ներկայության և դոմինանտության տնտեսական, հատկապես ստարտեգիական ոլորտում։ Եվ դա հնարավոր է, եթե ՀՀ-ն հրաժարավի Ղարաբաղից ընդհանրապես։ Սա այն նախապայմաններից է, որ ալտերնատիվ ուղղության համար կարող է գործել և այս քաղաքականությունը աջակցություն է ունենալու ԱՄՆ-ի կողմից, քանի որ այն հակամարտությունը, որը կար ՌԴ-ի և Արևմուտքի միջև ուղղակի հուշում է, որ այդ ճանախարհով կարելի է Ռուսաստանի ազդեցությունը հեռացնել»։
Ռոբերտ Քոչարյանն ահազանգեց, որ Հայաստանը գնում է թուրքական ազդեցության ճանապարհով՝ «Հայաստանի պլանավորած, այսպես կոչված, աջարիզացիա»։
«ՀՀ-ն գնում է այս ճանապահով, տարբերությունը այս ճանապարհների մեջ հետևյալն է՝ ՌԴ-ին ձեռնտու է ունենալ այս տարածաշրջանում ուժեղ դաշնակից և մենք այդպիսինն ենք եղել մինչև վերջին պատերազմը։ Թուրքիային հետաքրքիր է ունենալ չափազանց թույլ Հայաստանի, քանի որ միայն այդ պարագայում ՀՀ-ն չի կարող խոչընդոտել թուրքական հեռահար ծրագրերի իրականացմանը։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ այսպիսի զարգացմանը, բայց Վրաստանի օրինակը իմ աչքի առաջ ես տեսել եմ, ինչպես տասը տարվա ընթացքում փոխեցին մարդկանց տրամադրությունները ակտիվ քարոզչությամբ, և ինչ կարգի հակառուսականություն քարոզվեց․․․ պետք է ազնիվ լինել և մեր ժողովրդին ասել կա այս և այս ճանապարհները․․․ Խոսքը նրա մասին չէ՝ հավատարիմ ենք թե՝ հավատարիմ չենք ՌԴ-ին, երբ պետական կամ ազգային շահերից ենք խոսում պետք է շատ սթափ հաշվարկ անել՝ ինչ ենք ստանում․․․ խոսքը ՀՀ-ի ապագայի տեսլականի մասին է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը