Անվտանգային առումով արդյո՞ք խնդիր չէ մեր երկրի համար՝ Ալիևի և Էրդողանի կողմից ստորագրված «Շուշիի հռչակագիրը» , որին որևէ կերպ չանդրադարձան մեր երկրի իշխանությունները․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված լրագրողի այս հարցին, նախագահն այսպես արձագանքեց․
«Ձևացնել թե բան չի կատարվում մեր շուրջը, պետական հանցագործություն է․ այ դ հռչակագիրը խոսում է հենց այդ մասին, որ լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են մեկնարկել Հարավային Կովկասում, բայց՝ ոչ մեր օգտին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով այդ հռչակագրում ֆիքսված է Թուրքիայի աճած դերը տարածաշրջանում։
«Այս իշխանությունը չնկատելով այդ հանգամանքը իմ տպավորությամբ ենթարկվում է այդ սպառնալիքին, համարում է այդ սպառնալիքը անհաղթահարելի և այդպես միշտ է մտածել «,-ասաց նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը