14 02 2022

Ո՞նց է Արծրունը այս հանձնաժողովում նայելու ինձ, երբ նա 44 օր ասում էր՝ գիտես, քո որդին ողջ է․ Գեղամ Նազարյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով, իշխանությունը մանիպուլյացիայի է անում, երբ ասում է, թե ընդդիմության նպատակը 44-օրյա պատերազմի հանգամանքները բացահայտելն է, բայց տեսեք չեն գալիս․․․

«Զարմանում եմ՝ ո՞նց է Արծրուն Հովհաննիսյանը գալիս, մտնում այդ շենքը, հանձնաժողով, նայում օրինակ Գեղամ նազարյանի երեսին, որին նա 44 օր ասում էր՝ գիտես քո որդին ողջ է, ի նկատի ունեմ մեր բոլորի որդիներին․․․ Պետք էր գիտակցել և փորձագետների կազմ հավաքելիս քննարկել, սա քաղաքական դիվիդենտներ շահելու հարց չէ։ Մենք բոլորս տեսնում ենք իշխանությունները ցանկանում են մեղավոր նշանակել զինվորին ու իր հրամանատարին, որոնք զոհվեցին պատերազմի առաջին օրը խրամատում»,-ասաց Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ