Ըստ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ իշխանությունը տպավորություն է ստեղծում, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի միջոցով հնարավոր է լինելու բացահայտել պատերազմի հանգամանքերն ու դրանում շահագրգռվածություն չի ցուցաբերում ընդդիմությունը։
«Բոլորի համար ակնհայտ է, որ պատերազմի աղետալի հետևանքների պատասխանատուն ու գլխավոր մեղավորն իշխանությունն է, բայց հիմա նույն իշխանությունը ձևավորում է քննիչ հանձնաժողով ու ասում՝ «եկեք որոշենք մեր պատասխանատվության կամ մեղավորության աստիճանը». Ես, որ խոսում եմ օբյեկտիվության մասին, առաջին հերթին, դա նկատի ունեմ, այս պայմաններում սա ուղղակի իշխանության համար բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը՝ նախապես նշանակելով մեղավորների, պատասխանատուների», - նշեց պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը