Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ Մինչ այդ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քանի որ չեն կարծում, որ օբյեկտիվ քննություն է գնալու։
«Օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ որ քննիչ հանձնաժողովի մեծամասնությունը չի պատկանում այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք սանձնազերծվել է Ադրբեջանի կողմից սանձազերծվել է պատերազմ»,- նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Այնուհետև Մանուկյանը նշեց, որ որպես քննիչ հանձանժողովի անդամ, լքում են դահլիճը․ «Մենք ենք որոշում կայացնում մեզ համար, և եթե մի օր նպատակահարմար համարենք՝ կարող է գանք, շարունակենք մասնակցել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը