2021 թվականը իրականում բարդ տարի է եղել ոչ միայն տնտեսության զարգացումների և միտումների առումով, այլ նաև քաղաքական զարգացումները բարենպաստ չեն եղել տնտեսության համար՝ սպասումների առումով, նախընտրական զարգացումների առումով և այլն․․․ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
«Այնուամենայնիվ պետք է շեշտել, որ ի պատիվ մասնավոր հատվածի ջանքերի ճեղքում տեղի ունեցավ անցյալ տարվա տնտեսական անկումից հետո, բայց նույնիսկ անկման տարում՝ 2020 թվականին, ՀՀ-ում առանձին ճյուղեր ունեցան աճ, անգամ արտահանման մեջ դեպի ԵԱՏՄ երկրներ, սա աննախադեպ երևույթ է»,- նշեց տնտեսագետը։
Տնտեսագետի խոսքով, հեռու չէ այն օրը, որ Հայաստանը իր կոմպակտ տնտեսությամբ կարող է հավակնել հենց այս տարածաշրջանում առաջատարի դիրքերը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը