ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության առջև կազմակերպված ակցիան ամփոփելով՝ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ պահանջագիր են ներկայացնելու ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը` իրենց բարձրացրած հարցերի կապակցությամբ։
Ընթերցելով պահանջագիրը Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ԵՄ պատվիրակության ղեկավարը փաստացի զբաղվում է ՔՊ ղեկավարության PR-ով՝ կամա թե ակամա ստանձնելով քաղաքական հետապնդումնրի ու իրավունքի այլ ոտնահարումների համար պատասխանատվության զգալի մասնաբաժին։
Պահանջագիրն ընթերցելուց հետո նրանց մոտեցավ ԵՄ աշխատակիցներից մեկը, ով խոստացավ փոխանցել պահանջագիրը հասցեատիրոջը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը