10 02 2022

Վերանայե՛ք ԵՄ դեսպանի հետագա պաշտոնավարումը․ ԵՄ կառույցին պահանջագիր ներկայացվեց



ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության առջև կազմակերպված ակցիան  ամփոփելով՝  Ռուբեն Մելիքյանն ասաց, որ պահանջագիր են ներկայացնելու ՀՀ-ում  ԵՄ պատվիրակությանը` իրենց բարձրացրած հարցերի կապակցությամբ։

Ընթերցելով  պահանջագիրը Ռուբեն Մելիքյանը  նշեց, որ ԵՄ պատվիրակության ղեկավարը փաստացի զբաղվում է ՔՊ ղեկավարության PR-ով՝  կամա թե ակամա ստանձնելով  քաղաքական հետապնդումնրի  ու իրավունքի այլ  ոտնահարումների համար  պատասխանատվության զգալի մասնաբաժին։

Պահանջագիրն ընթերցելուց հետո նրանց մոտեցավ ԵՄ աշխատակիցներից մեկը, ով խոստացավ փոխանցել պահանջագիրը հասցեատիրոջը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ