10 02 2022

Տիկի՛ն դեսպան, Ձեր նմանները խայտառակում են Եվրոպան․ Հայկ Մամիջանյանը՝ ԵՄ դեսպանին



ՀՀ-ում  ԵՄ ներկայացուցչության առջև այսօր բողոքի ակցիա էին իրականացնում  մի շարք հանրային գործիչներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր պատգամավորներ։ ՀՀԿ  անդամ, պատգամավոր Հայկ Մամիջանյանը, խոսքն ուղղելով ԵՄ դեսպանին, նշեց․

 «Տիկի՛ն դեսպան,  Ձեր նմանները  խայտառակում են Եվրոպան ։ Այսպիսի լուռ մոտեցում՝  Հայաստանում ժողովրդավարության դեմ տարվող արշավի նկատմամբ   չե՛նք հանդուրժելու»։

Մամիջանյանը նաև ընդգծեց․ «Այս իշխանություններին թվում է, որ իրենք , եթե ունեն տարբեր կասկածելի առաջնահերթություններով կառույցների աջակցությունը կարող  են խաբել  բոլորին։ Ո՞ւր էին եվրոպական կառույցները, երբ մեր եղբայրների նկատմամբ  անմարդկային  վերաբերմունք էր դրսևորվում։ Ո՞ւր էին եվրոպական կառույցներն այդ ժամանակ, լուռ էին , լուռ են նաև հիմա , երբ 3 պատերազմի հերոս հրամանատարի նկատմամբ կիրառվում է կալանաք։  Ո՞ւր են եվրոպական կառույցները, երբ այս պահին ընդդիմադիր Նարեկ Մանթաշյանին փորձում են պարզապես սպանել․ ո՞ւր են եվրոպական կառույցները , երբ կուսակցությունների ղեկավարներին՝  Գառնիկ Իսագուլյանին , Արայիկ Մկրտչյանին և  մի շարք այլ քաղաքական գործիչների փորձում են պահել  փակի տակ  մեկ պատճառաբանությամբ, որովհետև իրենք հայրենասեր են։  Տիկին դեսպան Ձեր նմանները  խայտառակում են Եվրոպան ։ Այսպիսի լուռ մոտեցում՝  Հայաստանում ժողովրդավարության դեմ տարվող արշավի նկատմամբ    չե՛նք հանդուրժելու»,-ասաց Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ