Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԲԴԽ գործուղված զորացրված գիտնականն իրեն արդարացնում է...
Կարդացի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակումը՝ կապված Բորիս Բախշիյանի գործի հետ: Անկեղծ, ցնցված եմ մեր ԲԴԽ-ի վրա: Այս աստիճան անգրագետ, այս աստիճան կզած սահմանադրական մարմին ունենալը ուղղակի պախարակում է մեզ՝ որպես իրավական պետություն: Հազար ամոթ ԲԴԽ բոլոր անդամներին՝ այսօրինակ ապօրինություններին մաս կազմելու, գործադիրի ու դատախազության առաջ կքանստելու համար:
Ցավով եմ այս ամենը գրում, որովհետև ԲԴԽ-ում կային մարդիկ ում հարգում էի, բայց այս իրավական կամասուտրան վիրավորում է իմ իրավական ինքնասիրությունը: Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը ոչնչացված է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը