Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին:
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը մեր կառավարության նպատակն է: Մենք հետաքրքրված ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, պատրաստ ենք դրան, դա պետք է բանակցվի: Մենք դրա մասին մեր պատկերացումները մի քանի անգամ ընդգծել ենք, բոլոր նախկին կառավարությունների նպատակը դա է եղել, բանակցությունների նպատակը հենց խաղաղության պայմանագիր կնքելն է եղել»,-ասաց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը