09 02 2022

Ջրվել է 562 մլն դրամի յուրացման՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրգործը. ավելին, ՀՖՖ-ն նրան պարտք է 84 մլն դրամ



ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերից մեկը, որով 562 միլիոն դրամի յուրացման մասին է Ոստիկանությունը պարբվերաբար հաղորդագրություներ տարածում, կարճվել է երեկ: Խոսքը 2019 թվականին Հայրապետյանի տուն դիմակավորված ուժայինների ներխուժման  հայտնի դեպքի ու ըստ մեղադրանքի ՀՀՖ-ի կողմից նախկինում արված շինաշխատանքներում հայտնաբերած կես միլիարդի յուրացման դեպքով հարուցած քոր գործի մասին է:

«2019 թ. սանձազերծվեց մի արշավ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի նկատամամբ,  Էս ամբողջ մասկի-շոուն բոլորս հիշում ենք: Բոլորս հիշում ենք, թե ինչեր իրականացվեցին, և ՀՀ ոստիկանությունը բոլոր հնարավոր եղանակներով, ամբողջ լրատվական դաշտով տարածեց տեղեկություններ, թե իբրև Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ իրականացվել է 562 միլիոն դրամի յուրացման գործընթաց, որն արտահայտվել է իբրև թե Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա ընկերության կողմից շինարարական աշխատանքների կատարման ընթացքում»,- այսօր ասուլիսում հայտարարեց նրա  Ամրամ Մակինյանը՝ խիստ ուշագրավ մանրամասներ հրապարակելով:

Նա նաև տեղեկացրեց, որ 2019-ին այդ խուզարկություններից հետո արգելադրվել է Ռուբեն Հայրապետյանի ամբողջ գույքը, որպես մեղադրյալ, ու մինչ օրս հակառակ գործողությանը իրավապահ համակարգը չի գնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ