Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանի հետաքրքրվեց Շուշիից շուրջ 170 փրկված գորգերի ճակատագրով։
Գորգերը ժամանակավորապես պահպանվում էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն ինստիտուտից զգուշացրել են, որ գորգերը պետք է տեղափոխել: Ի՞նչ ընթացքում է գործընթացը, գորգերի համար կտրամադրվի՞ հատուկ տարածք:
Խզմալյանն ի պատասխան նշեց․ «Մենք ունենք քաղաքականություն մեկտեղելու արժեքները, յուրաքանչյուր արժեքի համար նոր կառույց չհաստատելու, որովհետև, երբ ներկայացվող ցուցանմուշները հարուստ են, այցելուների հոսքերը շատ ավելի մեծ են»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը