«Մեր դրոշը նաև բարձր են պահում, միջազգային հանրությունը դրա մասին իմանում և տեսնում է մեր լավագույն մարզիկների կողմից, բայց վերջերս տեղեկացա մտահոգության, բողոքի մասին։ 2019 թվականից Հայաստանի 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ պարգև էր տրամադրվում, որը շատ մեծ ոգևորություն էր առաջացրել մարզաշխարհում, բայց նախորդ տարի այն զգալիորոն պակաս է տրվել ․ ի՞նչ է փոխվել, որ 2021 թվականին 5 մլն դրամի փոխարեն Հայաստանի լավագույն 10 մարզիկներին կառավարությունը վճարել է 3.9 մլն դրամ, փող չկա՞, թե՞ վերաբերմունքն է փոխվել 10 լավագույն մարզիկների նկատմամբ»,- ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանին խորհրդարանում նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը նշեց, որ պատգամավորի թույլտվությամբ իր հարցը կփոխանցի մյուս փոխնախարարին՝ Կարեն Գիլոյանին։
Արձագանքելով փոխնախարարին Թադևոս Ավետիսյանը նշեց․
«Մարզիկների և մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչների դժգոհությունն այն մասին է, որ ձեր նախարարությունը պատշաճ կերպով չի արձագանքում այս հարցին, պարզաբանում չի տալիս»,- արձագանքեց Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ դա կարևոր խնդիր է և վերաբերում է բազմաթիվ մարդկանց, որոնք ՀՀ դրոշը բարձրացնում են միջազգային ասպարեզներում և պատիվ են բերում ՀՀ-ին:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը