09 02 2022

Քվերակե՛ք, վերջը կտեսնենք՝ ինչ է լինելու․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին



Գործ ունենք ընդամենը քաղաքական հստակ ձևակերպված օրակարգի հետ, այն է ամեն ինչ անել, որպեսզի ըստ էության հարցի քննարկումը տեղափոխել միջանձնային հարաբերություններ։ Հարցն այն է, որ  այսօր մենք կարող ենք արձանագրել՝ որևէ դատավոր, որը այսպես կոչված իշխանության սրտի ուզած որոշումն է կայացրել, նրա նկատմամբ չի իրականացվում այն գործողութունը, որն իրականացվում է հակառակ ընդդիմության կամ ընդդիմախոս անձանց նկատմամբ արդարադատություն իրականացրած և նրանց կալանքները վերացրած, նրանց նկատմամբ ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչած դատավորների նկատմամբ իրականացվող  գործողություններից։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Այս ձեր փոփոխություններով հինգ հոգով կարող են որոշում կայացնել ցանկացած դատավորի ուղարկել քրեական հետապնդման դաշտ, այս է այդ փոփոխությունների էությունը։ Դուք համաձա՞յն եք քաղաքական մեծամասնություն, որ այսօր ակնհայտորեն քաղաքական իշխանության և գործադիր իշխանության  ճնշումներն է գնում դեպի դատական համակարգ»,-ասաց Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ