Բոլորը վրդովված են Բելառուսի նախագահի հնչեցրած խոսքերից, բայց գուցե փորձենք հասկանալ դրա պատճառները, իսկ պատճառները հասկանալու համար խորհուրդ կտամ նորից լսել Սերժ Սարգսյանի ու Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունն ու տարբերել, թե ինչպես էին մինչև 2018 թվականը խոսում մեր երկրի ղեկավարի հետ առանց տեսախցիկների ու ինչպես են խոսում Փաշինյանի հետ հիմա տեսախցիկների առաջ: Ազգային ժողովում հայտարարություններին ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են ասում, երբ տեսախցիկներ չկան։ Բելառուսի նախագահը իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք անընդունելի են: Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին, Հայաստանը հստակ նպատակներ ունի, Հայաստանը շարունակելու է մնալ Եվրոպան ու Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց, Հայաստանն ու Արցախը եղել են ու շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը, Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման ու երաշխավորն ու աջակիցը, մեր երկիրը ոտքի է կանգնելու ու մաքրվելու է կապիտուլյացիայի ու դրա պատճառը հանդիսացող խմբակին վերընտրելու խայտառակ խարանից: Մեր երկիրը հմուտ դիվանագիտության միջոցով ու դրան ուժ տվող արհեստավարժ զինված ուժերի գոյությամբ վերականգնելու է արդարությունը տարածաշրջանում, բայց այս ամենը տեղի է ունենալու միայն այն ժամանակ, երբ մեր երկրի կառավարիչը միջազգային հարաբերությունների զինանոցը չսահմանափակվի, իբր պարզաբանում պահանջող, իսկ, իրականում, «լայքեր» մուրացող հայացքով»։
Վերջում Հայկ Մամիջանյանը կոչով դիմեց Ալեքսանդր Լուկաշենկոյին․ «Ալեքսանդր Գրիգորիի, մի նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին և երբեք չկարծեք, որ Հայաստնի հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը