«Մեր երկրում շրջում է՝ թշնամու առաջ սպիտակ դրոշ թափահարողի և համնատեղության կարգով երկրի ներսում բռնապետիկ խաղացողի ուրվականը։ Այս իշխանություններն ի սկզբանե մեզ բաժանեցին սևերի ու սպիտակների և այդ բաժանման մեջ իրենց ներկայացրեցին որպես՝ սպիտակներ։ Հանրությունը, սխալամբ, այդ սպիտակն ընդունեց որպես՝ մաքրության , ազնվության, արդարության խորհրդանիշ, բայց իրականում այս մարդիկ խոսում էին սպիտակ դրոշի խորհրդի մասին, որը միջազգային հարաբերություններում ընդունված է՝ խնդրանքի, կապիտուլյացիայի նշան, ասել է թե՝ հակառակ կողմի ողորմածությանը հանձնվելու պատրաստակամության նշան»,-այս մասին ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը