08 02 2022

Երբ վռնդենք այս իշխանությանը, աշխարհը մեր հետ այլ լեզվով է խոսելու․ Իշխան Սաղաթելյան



  «Դատարանում փաստաբանները շատ հստակ, մանրակրկիտ տվեցին այն բոլոր հիմնավորումները, որ Առուշ Առուշանյանին կալանքի տակ պահելն անհիմն է, նաև գրավի առաջարկն արեցին, մնում է  տեսնել դատավորը կենթարկվի՞ հերթական ճնշումներին , թե՝ ոչ , կիրականացնի՞ արդարադատություն , թե՝ ոչ»,-այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ի աջակցություն Առուշ Առուշանայնի կազմակերպված հավաքի ժամանակ։

«Վերջին  օրերի դեպքերն  ու իրադարձություններն  արդեն ակնհայտ են դարձնում, որ  Հայաստանում դատարանները դարձել են բութ գործիք՝  Նիկոլի բռնապետությունն Հայաստանում հաստատելու համար։  Այսօր անկախ դատավորներին դատում են մենակ նրա համար, որ  ընդդիմադիրներին ապօրինի չեն դատում, սա խայտառակաություն է, որին լուռ հետևում են միջազգային հանրությունը, իրավապաշտպան կազմակերպությունները։ Տպավորություն է , որ այս իշխանությունը բոլորին ձեռնտու է, բացի հայերից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Թեման մանրամասում է տեսանյութը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ