08 02 2022

Հայաստանի հասարակությունը չի հասկանում դեսպանի խոսքերի իրական իմաստը․ Ստեփան Դանիելյան

Հայաստանի հասարակությունը չի հասկանում դեսպանի խոսքերի իրական իմաստը․ Ստեփան Դանիելյան

Հայաստանում Բրիտանիայի դեսպանն ասել է, որ Արցախի հարցը պետք է համապարփակ լուծվի. Շատերը ոգեւորվել են, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը չի հասկանում դեսպանի խոսքերի իրական իմաստը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լրագրողներին կոչ եմ անում առիթի դեպքում դեսպանին հարցնել, թե ինչ է հասկանում Արցախի հարցի համապարփակ լուծման տակ։

Նախ, Բրիտանիան մոտ 100 միլիարդ դոլարի ներդրում է Ադրբեջանում կատարել, երկրորդ' Բրիտանիան պետք է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղել։ Սա է Բրիտանիայի Կովկասում քաղաքականության նպատակները։ Այսինքն, պաշտպանել ու ընդարձակել իր ներդրումներն ու մեծացնել իր ազդեցությունը Կովկասում։

Հիմա հարց, ձեր կարծիքով ինչ է կարող նշանակել դեսպանի խոսքերը։ Պետք է պարզ լինի, որ համապարփակ լուծումն, ըստ դեսպանի, սթափ մտածելու դեպքում, նշանակում է, որ Արցախը պետք է ամբողջովին հայտնվի Ադրբեջանի  սուվերենության տակ, խաղաղապահները պետք է հեռանան, բնականաբար, տեղի հայերը նույնպես։

Սա է դեսպանի խոսքերի իրական իմաստը։ Համենայն դեպս, առիթի դեպքում, դեսպանին հարց տվեք ու կհամոզվեք, որ ձեր հարցի ուղիղ պատասխանը չեք ստանա։

Հ.Գ.Հակառակ տեսակետ ունեցողներին կխնդրեմ հիմնավորել, թե Բրիտանիայի ինչին է պետք, որ Արցախը մնա հայկական, Հայաստանի հայկական մնալու մասին չեմ հարցնում, դրա մասին հաջորդ փուլում կհարցնեն, եթե "համապարփակ" լուծումն իրականություն դառնա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ