«Հայաստան» խմբակցությունը առաջարկում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 68 հազարից մինչև 100 հազար դրամ, հիմնավորումն այն է, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը աճել է 21.7 տոկոսով, թանկացել է ջուրը, գազը, լույսը: Այս մասին ԱԺ ամբիոնում նախագիծը ներկայացնելիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Կառավարությունը մերժեց այս նախագիծը այն հիմնավորումներով, որոնք հակասում էին նախկինում իր ասածին: Հանձնաժողովի նիստում ևս նախագիծը մերժվեց: Տասնյակ հազարաավոր մեր քաղաքացիներ աշխատում են, բայց ծայրը ծայրին չեն հասցնում, աղքատ են, այս կառավարությունը եկել էր նրանց բարեկեցությունը բարձրացնելու խոստումով»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը