Վերջին ժամանակներում տեսնում ենք ծպտուն դուրս չի գալիս ո՛չ ԵՄ դեսպանից, ո՛չ ԱՄն դեսպանից։ Իրենց դեմոկրատ հռչակած կառույցների ներկայացուցիչները Հայաստանում լուռ նայում են, թե ինչպես են այսօրվա իշխանությունները փորձում սպանել մարդկանց, ովքեր ոչ մի հանցագորոծություն չեն արել և ենթարկվում են քաղաքական հետապնդման։ Այս մասին ասուլիսում հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Հոգեբանը բերեց Նարեկ Մանթաշյանի հետ տեղի ունեցողի օրինակը, երբ վերջինը հետապնդման է ենթարկվում և բանտում խոշտանգվում է, իսկ փաստաբանի հետ թույլ չեն տվել կապ հաստատել։
«Այսօր մենք ունենք համաշխարհային պատմության մեջ ֆենոմենալ իրավիճակ՝ կալանավորվել է դատավոր ու համայնքապետ և նման զուգադիպությունները, որոնք հաճախ կրկնվում են, պետք է խորհելու առիթ տան»,- ասաց հոգեբանը:
Հոգեբանը նկատեց, որ դատավորների և համայնքապետերի՝ շատ դեպքերում կրկնակի կալանավորվումները միջազգային պատկան մարմինների լռությանն են արժանանում:
«Ես ուզում եմ հասկանալ՝ միջազգային կառույցների գործունեության իմաստը Նիկոլ Փաշինյանի բերելն ու Հայաստանը վերացնե՞լն էր»,-հռետորական հարցադրում արեց հոգեբանը և շեշտեց, որ այլ կերպ երևութը բնութագրել չի կարող:
Հոգեբանն անդրադառնալով կարծիքներից, թե իշխանության վարկանիշի անկմանը զուգահեռ նաև ընդդիմությանն է անկում ապրել, նշեց՝ ընդդիմության վարկանիշը հնարավոր է վերականգնել, իշխանությանը՝ ոչ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը