Հայաստանում շարունակվում են քրեական հետապնդումները, ՏԻՄ ընտրություններից հետո քրգործեր են հարուցվել գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչների նկատամամբ: Այսօր կալանավորվեց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակած դատավոր Բորիս Բախշիյանը: Տևական ժամանակ է, չի գործում նաև դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը, գործերը մակագրվում են ձեռքով: Այս իրավիճակում, սակայն, լուռ են ՀՀ-ում միջազգային կառույցները, դեսպանատները, մինչդեռ նախկինում նրանք ամեն առիթով հայտարարություն էին տարածում:
Ստորև առաջարկում ենք վերհիշել, թե ինչ հայտարարություններ էր անում ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին կալանավորումների մասին: Տեսանյութի առաջին հատվածում Սվիտալսկին խոսում է ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կալանավորման մասին և որակումներ տալիս: Երկրորդ հատվածում խոսում է Սամվել Բաբայանի կալանավորման մասին և կասկածներ հնչեցնում, որ դա ՀՀ-ում տեղի ունցած ընտրությունների հետ անմիջական կապ կարող է ունենալ: Իսկ վերջին հատվածում արդեն Սվիտասլկին մասնակցում է Անդրեաս Ղուկասյանի գործով դատական նիստին, իր ներկայացմամաբ մոնիթորինգ անելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը