07 02 2022

Ովքեր համաձայն չեն, որ երկիրը վաճառվի թուրքերին, այս իշխանությունների համար վտանգ են ներկայացնում․ Թադևոսյան



Ամեն քայլափոխի կարող են ցանկացած մարդու որևէ մեղադրանքով կալանավորել։ Այն նվիրյալները, որոնք պատրաստ են երկրի սահմանները պաշտպանելու, ովքեր համաձայն չեն, որ երկիրը վաճառվի թուրքերին, այդ մարդիկ փաստորեն ներկայիս իշխանությունների համար վտանգ են ներկայացնում։ Այս մասին ասուլիսում ասաց ռեժիսոր Սամվել Թադևոսյանը։

«Սա այնպիսի աղետ է, որը կախված է Հայաստանի գլխին, երկիրը զավթած այս իշխանական խումբը հետևողականորեն լուրջ մտածված ծրագրով առաջ է գնում և բոլոր այն տղաները, որոնք մարտական կենսագրություն ունեն, այդ մարդկանց հիմա կալանավորում են։ Ես հույս ունեմ, որ կգա ընդվզելու օրը։ Մենք մեր ռությամբ ու պասիվությամբ նպաստում ենք արժեքների ոչնչացմանը»,-ասաց Թադևոսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ