07 02 2022

Դատավոր Բախշիյանին զոհաբերեցին հանուն նիկոլների վրեժի. Արթուր Ղազինյան

Դատավոր Բախշիյանին զոհաբերեցին հանուն նիկոլների վրեժի. Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դատավոր Բախշիյանին կալանավորեցին, ավելի ճիշտ՝ զոհաբերեցին, հանուն նիկոլների վրեժի, հոգեկան բավարարվածության ու վախերի փարատման:

Իսկ զոհաբերողները հիմա երևի հանգիստ նայում են, թե ինչպես են բորենիները խորտակում երիտասարդ դատավորի ճակատագիրը, ինչպես են զնդանը նետում իրենց գործընկերոջը:

Չեմ պատկերացնում, թե ինչ են զգալու Բախշիյանին զոհաբերած մարդիկ, երբ նույն զոհասեղանին մի օր դնեն իրենց կամ իրենց հարազատներին, քանի որ նիկոլի համար բոլորը օգտագործման ենթակա մատերիալ են, թափոն:

Բայց մեկ բան հաստատ գիտեմ. բոլորը պատասխան են տալու. . .»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ