Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները չեն դադարեցվել և չեն էլ կարող դադարեցվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Եորեմ Սարգսյանը:
Նա նաեւ նշել է. «ԲԴԽ որոշմամբ ընդամենն արձանագրվել է, որ նրան հատկացված դատավորի հաստիքը թափուր է, որպեսզի նոր դատավորի նշանակման հնարավորություն լինի։
Արդարացման դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո Բախշիյանի իրավունքներն ու կարգավիճակն ամբողջությամբ ենթակա են վերականգնման՝ առանց որևէ վատթարացման»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը