03 02 2022

Զինված ուժերի բարեփոխումների հիմքում պետք է լինի մարդը՝ զինվորականը․ Տիգրան Աբրահամյան

Զինված ուժերի բարեփոխումների հիմքում պետք է լինի մարդը՝ զինվորականը․ Տիգրան Աբրահամյան

Զինված ուժերի բարեփոխումների հիմքում պետք է լինի մարդը՝ զինվորականը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Սա, նրա խոսքով, նշանակում է, որ եթե զինվորականի մասնագիտական պատրաստության, ստորաբաժանումների մարտունակության և սոցիալական ամուր երաշխիքների հարցերը չի լուծվում, ապա փոփոխությունների մնացած տարրերն ունեն զրոյական արժեք։

«Առանց զինվորական մասնագիտության գրավչության բարձրացման՝ բանակում որևէ արդյունավետ ռեֆորմի հնարավորություն չկա՝ անկախ նրանից, թե ինչ տեխնիկա, սպառազինություն ձեռք կբերվի կամ սննդի որակը ինչ մակարդակի կհասցվի։

Եթե ինտելեկտ, գիտելիք, հայրենասիրության բարձր որակներ ունեցող անձանց չկարողացանք բերել զինված ուժեր, ապա առաջիկա 3-5 տարվա ընթացքում բանակում նոր խոշոր ճգնաժամ է սպասվում, շատ ավելի ծանր, քան ունեցել ենք 2018 իշխանափոխությունից և 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո», - նշել է պատգամավորը:

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ