02 02 2022

Փաշինյանը պետք է պատասխան տա հայ ժողովրդին այսպիսի նվաստացած վիճակի հասցնելու համար․ Աբրահամյան



Արձանագրենք, որ Իլհամ Ալիևի հայտարարությունների մի մասը, որտեղ նա փորձում է իր հաղթանակը տոնել, ուղղված է ոչ թե Փաշինյանին, այլ ՀՀ երկրորդ, երրորդ նախագահներին, որոնց նա իրական հակառակորդ է համարում։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Փաշինյանը վաղուց ծնկի է եկել և զիջել այն, որի մասին Արդբեջանը անգամ չէր երազում։ Ադրբեջանի նախագահը ոչ միայն Փաշինյանի հետ է այդ տոնով խոսում, այլ  մարդու հետ, որը ներկայցնում  է հայ ժողովուրդը։ Եվ Փաշինյանը պետք է պատասխան տա հայ ժողովրդին այսպես նվաստացած վիճակի հասցնելու և Արդբեջանի ղեկավարներին այսպիսի տոնով մեզ հետ խոսելու հնարավորություն ստեղծելու համար»,- ասաց պատգամավորը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ