02 02 2022

Հետ ենք շպրտված տասնամյակներով․ պատգամավորը՝ ԶՈւ-ում առկա իրավիճակի մասին



«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ  իշխանությունն ամեն ինչ անելու է՝ ԶՈւ-ում առկա իրավիճակը քողարկելու համար։ Մասնավորեցնելով այս, բանախոսը նշեց, որ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ  հունվարի 28-ին  այցելել են առաջնագիծ  ու  հնարավորություն ունեցել՝  որոշակի ուսումնասիրություններ իրականացնել։

«Կան բարդագույն խնդիրներ, որոնց մի մասին ես հանրային ձևով չեմ անդրադառնա, բայց առիթ կունենամ որևէ այլ փակ ֆորմատով ներկայացնել պատասխանատուներին, նրանց, ովքեր այդ վիճակին են հասցրել»,- նշեց Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով  առաջնագծի տարբեր  հատվածներում կան նոր բնագծեր, տեղակայցած են նոր մարտական դիրքեր, բայց աշխատանքը, որն իրականում պետք է կատարվեր, նաև ապահովեր՝ տեղում ծառայություն իրականացնող զինվորների անվտանգությունը,   սահմանային անվտանգությունը բարձր մակարդակով իրականացվեր, այդ առումով խնդիրները շատ են։

«Հետ ենք շպրտված տասնամյակներով։ Իհարկե, իրավիճակն այնքան անհուսալի չէ,  որ վերականգնելու հնարավորություն չկա, բայց պետք է արձանագրել, որ այն մարդիկ, ովքեր ռազմաքաղաքական իշխանությունում են, որոշումներ կայացնողներն են, նույնիսկ ցանկության դեպքում էլ  ի վիճակի չեն լինելու Զինված ուժերը վերադարձնել մարտունակության այն աստիճանին, ինչը հնարավորություն կտա սահմանի տարբեր հատվածներում տարբեր բնույթի մարտական խնդիրներ լուծել»,-վստահեցրեց Տիգրան Աբրահամյանը։

 Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ