28 01 2022

Իշխանությունը հասկացա՞վ՝ ինչու է Կրասնոդարի բնակիչը գազի համար ավելի էժան վճարում, քան ՀՀ քաղաքացին․ հարց՝ փոխվարչապետին



Ես այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ անապահովների համար գազի սակագինը չի թանկանալու և այդ հնարավորությունը կա։ Այս մասին լրագրողներին ասաց Եռաբլուր այցելած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով, ՀՀ սահմանին 2022 թ. գազի գինը չի փոփոխվելու:

Գրիգորյանը նշեց, որ ՀՀ-ՌԴ միջև դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրով կա բանաձև, որի կիրառումը սկսվում է 2022 թվականին և որում սահմանվում է՝  ՀՀ սահմանին գազի գինը հաշվարկվում է կալորիականությունից ելնելով:

Ըստ փոխվարչապետի՝ գազի սակագնի կառուցվածը բաղկացած է մի քանի բաղադրիչից, որոնցից մեկը սահմանին նրա արժեքն է և կալորիականության հաշվին հավելյալ պոտենցիալ ծախսը, որն այնքան մեծ չէ և  հնարավոր չլինի հարթել մնացած սակագնային պլանի մեջ:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ