25 01 2022

Փաշինյանը առերևույթ պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տալիս․ Մինասյան



Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում խիստ վտանգավոր հայտարարություններ է արել։ Այս մասին ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է։ Փաշինյանն ասում է, թե ՀՀ որևէ իշխանություն երբեք կակսածի տակ չի դրել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, սա կարելի է վերագրել որպես չիմացության դրսևորում և անփութություն, բայց եթե սա կանխամտածված հայտարարություն է, որը գնահատում ենք ուղղված հայ ժողովրդի դեմ, առնվազն Փաշինյանը առերևույթ պետական հանցագործության, պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ  տալիս»,-ասաց պատգամավորը։ 

Մինասյանը հիշեցրեց, որ նախկինում պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպվել է։

«Երբ Փաշինյանը ցանկանում է պայքարը տեղափոխել սփյուռքի դաշտ, ուզում եմ հիշեցնել անկախության հռչակագիրը, ՍԴ համապատասխան որոշումը, և ասել, որ սա ՀՀ տեսակետն է սա հերթական հանցագործությունն է»,-ասաց Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ