25 01 2022

Քանի՞ կրակոցով էր պետք Քարվաճառը տալ․ ՔՊ-ական պատգամավոր



Ազգային ժողովի հանձնաժողովում քննարկվում է ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՀՌՀ անդամ Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը։

ՔՊ-ականները հենց ամենասկզբից այդ քնանրկմանը տվեցին քաղաքական երանգ և միայն քաղաքական հարցեր ուղղեցին թեկնածուին։ Ընթացքում անգամ բանավեճ տեղի ունեցավ քպ-ականների և ընդդիմադիր պատգամավորների միջև։

ՔՊ-ական Նարեկ Բաբայանը վերհիշել էր Աննա Գրիգորյանի ելույթներից․

«Աննա Գրիգորյանը ասում է՝ Քարվաճառն առանց մեկ կրակոցի հանձնել ենք, հիմա հարց՝ քանի՞ կրակոցով էր պետք Քրավաճառը տալ, քանի զոհ ավել էր պետք, որ Քրավաճառը հանձնվեր»։

Ընդդիմադիր խմբակցության  պատգամավոր Էլինար Վարդանյանը հակադարաձեց․ «Դուք Քրվաճառը այսպես թե այնպես հանձնում էիք։ Եթե պատերազմը կանգնեցնեիք հոկտեմբերի 20-ի, զոհերի թիվը  բոլորորովին այլ կլիներ։ Ինչ վերաբերում է պատերազմը կանգնացնելու Ձեր նշած «սիրված  թեմային», դա սիրված թեմա է ձեզ համար, մեզ համար դա ողբերգություն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ