Ամենակարևորը, որ հնարավոր է մեր հեռուստացույցը հին լինի։ Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե վերջին անգամ երբ է նայել Հանրային հեռուստատեսություն, որ Վարդենիսի դեպքերին արձագանք չի եղել, ասաց «Հայասատան» խմբակցության կողմից ՀՌՀ անդամի թեկնածու առաջադրված Ռուբեն Հակոբյանը։
«Դեկտեմբերի 27 նայեցի, թե ինչ է կատարվում Վարդենիսում, նայեցի այդ օրը մեր հեռուստատեսության Առաջին ալիքը և հասկացա, որ հայաստանցին ապրում է Եվրոպայի կենտրոնում գտնվող ինչ-որ մի տարածքում, շատ նորմալ զարգացումներ են, ոչ մի բառ, ոչ տող Վարդենիսի դեպքերի մասին։ Ես չգիտեմ, թե դուք երբ եք նայել, ես ասում եմ այն, ինչ տեսել եմ։ Ես ուշադրություն եմ դարձրել Թալինի դեպքերին և ամբողջ լրատվամիջոցները ասում են, որ գողական «սխոտկայի» ժանրով է այնտեղ իշխանություն ձևավորվում, Հանրային հեռուստատեսությունը ոչինչ չի ասում։ Էդ ո՞նց եղավ, որ այդ մարդն ընտրվեց համայնքի ղեկավար, բայց պարզվեց, որ հետո չի բավարարում ձայների մեծամասնությունը, որպեսզի երդում տա և ղեկավարի այդ համայնքը և մինչև հիմա որբ է մնացել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը