24 01 2022

Եթե վարչապետն ասում է՝ կշինեմ ընդդիմությանը, այդ ընդդիմությունն ամեն ինչ կարող է ասել․ Հակոբյան



ՔՊ-ական Կնյազ Հասանովը ՀՌՀ անդամի թեկնածու Ռուբեն Հակոբյանից ԱԺ հանձնաժողովի նիստում հետաքրքվեց․

Այսօր մեր լրատվամիջոցներով, հեռուստաընկերություններով, մեր իշխանությունների անհատ մարդկանց հասցեին տեղի է ունենում մի շարք վիրավորանքներ, անտեղի մեղադրանքներ, հայհոյախառն, զրպարտչական մերղադրանքներ, որը մեզ համար դատապարտելի է։ Եթե ընտրվեք ՀՌՀ անդամ ինչպիսի՞ն կլինի Ձեր վերաբերմուքնը։

Հակոբյանը պատախսանեց․

«Առաջին  հերթին պետք է  խորհուրդ տալ իշխանության ներկայացուցիչներին, որ շատ զուսպ լինեն։ Եթե վարչապետն ասում է՝ կշինեմ ընդդիմությանը, այդ ընդդիմությունն ամեն ինչ կարող է ասել և ավելի շատ ասել»,-ասաց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ