24 01 2022

Եթե կա որևէ բան, որը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, պարտավոր է Արմեն Սարգսյանը խոսել. Ղազինյան



Պետության գլխի հրաժարականը պետք է շատ լուրջ ազդակ լինի բոլորին թե՛ ներսում, թե՛ դրսում: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին:

«Բոլորը սա պետք է ընդունեն որպես իրադրության փոփոխության փաստ և իրենց ներքին ու արտաքին քաղաքականությունն ադապտացնեն այս նոր իրավիճակին: Իսկ նախագահի հրաժարականի տեքստում ասվածը, թե Սահմանադրությամբ չունի լիազորություններ մի շարք իրավիճակներում զսպելու, այդպես չէ: Վերջին 1.5 տարվա ընթացքում նախագահն ուներ բազմաթիվ հնարավորություններ թույլ չտալու Սահմանադրության խախտումներ` կառավարության որոշումները ՍԴ ուղարկելով»,-ասաց Ղազինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ