24 01 2022

Գուցե կան նոր փաստաթղթեր, որից նախագահը խուսափում է․ Սեյրան Օհանյան



Հայաստանի շուրջ զարգացումները տանում են նրան, որ, այնուամենայնիվ, պետք է ցավով նշեմ՝ պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է։ Այս մասին  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Այդ անհաջողությունները եղել են մինչև պատերազմ, եղել են պատերազմի ժամանակ, պատերազմից հետո արտահայտվել են նաև մեր սահմաններում և հիմա առանց որևիցե նորմալ խաղաղության պայմանների Հայաստանի իշխանություններին տանում են խաղաղության դարաշրջանի՝ հարաբերությունների ձևավորման Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այսպիսի բարդ իրավիճակում ենք գտնվում,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերջին երեք տարվա անգործությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ նա  լիարժեք իր պարտականությունները չի կարողացել կատարել։

«Հայաստանի Հանրապետության նախագահը սահմանադրությամբ հանդիսանում է Հանրապետության գլուխը, և Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ իր պարտականությունները կատարելու՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխիք հանդիսանալու առումով, սակայն նա իր պարտականությունները չի կատարել» ,-ասաց Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ