Իմ ականջին տարբեր բաներ են գալիս, հասնում, որ ես զբաղված եմ, փաստաթղթեր չեմ ստորագրում՝ սկսած շինթույլտվություններից և ավարտական ակտից։ Նորից բացահայտ ես ասում եմ՝ այդ ամեն ինչը սուտ է։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Նույնիսկ ես եմ հիշեցնում, թե ինչու չեն բերել ավարտական ակտերը։ Այն, որ ասում են, թե քաղաքապետը զբաղված է ու ավարտական ակտ չի ստորագրում, սուտ է, ձեզ խաբում են։ Խնդրում եմ, այդ դեպքերում զանգեք թեժ գիծ ու անուն-ազգանուն տվեք, թե ով է իմ անունը շահարկել, ասել՝ քաղաքապետը զբաղված է, ավարատկան ակտերը չի ստորագրում»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը