«Տարին սկսվեց մի տեսակ քոչարյանական ընթերցումներով, Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարի հուժկու ալիքով՝ իշխանությունների կողմից։ Մի տեսակ ֆանտոմային վախերի կամ քոչարյանական գրական երեկոների արտահայտություն է տեղի ունենում մեր Ազգային Ժողովում։
Մարդիկ տվել են իրենց մանդատ, դա տվել են, որ այդ իշխանությունը բարելավվի ու ավելի անվտանգ դարձնի իրենց կյանքը։ Վստահ եմ՝ չեն տվել մանդատ, որ էլի լսեն, թե Քոչարյանը ինչ էր ենթադրաբար սխալ արել, կամ ինչ են ուզում իշխանությունները, որ Քոչարյանը սխալ արած լիներ»,- այս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը