21 01 2022

ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն մամուլի հրապարակումները լուրջ չի ընդունում



Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանին․

«Դուք Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի Գրեկոյի ներկայացուցիչն եք Հայաստանում։ Արդյո՞ք կոռուպցիոն ռիսկ չեք տեսնում այն բանում, որ ըստ մամուլի հրապարակումների, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրա կինը ու իշխող  խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը ու Հրաչյա Հակոբյանը 2021 թվականի սեպտեմբերի սկզբին ժամանակ են անցկացրել հունական թանկարժեք Միկոնոս կղզում գործարար, Վիվարո բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ։ Ընդգծեմ, որ 2019 թվականին դեռ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկել էր լրացումներ կատարել վիճակախաղերի մասին օրենքում․․․ ըստ այդ օրենքի պետք է ծաղկեր օնլայն կազինոն, որի առաջատարաը Հայատսանում Վիվարոն է»։

ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն հրաժավեց պատասխանել, քանի որ նրա խոսքով մամուլի հրապարակումը լուրջ չի ընդունում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ