21 01 2022

Տեսականորեն հնարավոր է Հադրութն ու Շուշին վերադարձնել․ Սեյրան Օհանյան



Տեսականորեն հնարավոր է Հադրութն ու Շուշին վերադարձնել։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ։

Նշենք, որ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ Հադրութն ու Շուշին կարող ենք վերադարձնել, ինչը քննարկումների տեղիք էր տվել: 

Օհանյանը անդրադառնալով քննարկումներին նշեց . «Մեկն ասել էր, թե դրանից դավաճանության հոտ է փչում, եթե գիտեն ինչպես դա անել, ինչո՞ւ չեն անում: Տեսականորեն այդ ամենը հնարավոր է անել, պետք են լծակներ: Այսօր այդ լծակներն ունի քաղաքական իշխանությունը, իսկ երբ իշխանությունը լինի մեր տիրապետության տակ՝ ընդդիմության ձեռքերում, այդ դեպքում նաև հնարավոր է պայմանագրային ամբողջ գործընթացով, նաև բանակցային գործընթացով գնալ նրան, որ հասնենք տարածքների վերադարձին»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ