20 01 2022

Ժամանակն օգտագործվում է ժողովրդին վարժեցնելու համար․ իրավապաշտպանը՝ իշխանության քայլերի մասին



Այս թիմը նման է քայքայիչ աղանդներին, այսինքն նրանք եկել են քայքայելու։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Այս ճանապարհի վրա ցանկացած հարց իրենք անպայման խեղաթյուրելու են, այլասերելու են, բերելու են մի տեղ, որտեղ տանուլ տված դաշտ է և հաղթանակ համարեն․ հիշենք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի խոսքերը, որ ամեն մի պարտություն չէ, որ պարտություն է։ Այն, ինչ նորմալ, բանական տրամաբանության մեջ վատ է, այս խմբի և նրա առաջնորդի կողմից ամբողջովին խեղաթյուրված և այլասերված ձևով է պատասխանը լինում։ Ժամանակը օգտագործվում է ամբողջ ժողովրդին վարժեցնելու համար»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ