ՀՀ քաղաքացուն չի կարող չհետաքրրքել առաջանցիկ գնաճը, որն ուղղակի պարզ, իրենց լեզվով ասած, թալանում է իրենց ու իրենց եկամուտները։ Սա պարզ բան է, անկախ նրանից աշխարհի որ երկրում, ինչ գնաճ է, երբ որ ձեթը, հացը, կարտոֆիլը թանկանում է, մարդիկ իրապես անհանգստանում են, որովհետև նվազում է իրենց կյանքի որակը։ Այս մասին ԱԺ-ում իր ելությում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Այսպիսի իրավիճակում ինչքան էլ ասենք, որ խցանումներով տնտեսական աճը շատ կարևոր է, կամ տնտեսությունը զարգանում է, այդ դրական սպասումներով մարդու կյանքի որակը չի բարելավում։ Եթե այդքան լավ է տնտեսության իրավիճակը, ինչպես իշխանականներն են ասում, ինչո՞ւ չենք բարձրացնում անապահովներին վերաբերելի նպաստներն ու թոշակները»,-ասաց Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը