18 01 2022

Եթե նախկինում ամեն ինչ վատ էր ու սև, այս պետականությունն ինչպե՞ս հասավ ձեզ․ Արծվիկ Մինասյան



Այսօրվա ՀՀ-ն ծնունդն է անցյալի հերոսական պայքարի։ ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի ելույթին, որում նա մատնանշում էր այդ թվում ՀՅԴ-ի պատմական անցյալը՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

 «Պարոն Ռուբինյան, երբ խոսում ենք պատմական անցյալի դասերի ու թերությունների մասին, դա է մեզ իրավունք տալիս ձեզանից ինչ-որ բան պահանջելու։ Ոչ թե պետք է մտածել, թե ինչ բացասական բան է պետք վերագրել ՀՅԴ-ին ձեր ասած ժամանակահատվածում, այլ ընկալել ու կատարել շատ ավելի դրական քայլեր՝ հիմնվելով նախկին փորձի վրա։ Ասացիք, որ անձնավորել պետք չէ, որ պետության մասին է խոսքը։ Համաձայն եմ։ Դիմում եմ քաղաքական մեծամասնության այն ներկայացուցիչներին, որոնք մեր անցյալին անդրադառնալով՝ ուղղակի կամ անուղղակի հարվածում են հայկական պետականությանը։ Երբ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներն եք վկայակոչում, ինչո՞ւ ձեռքբերումները չեք ասում պետականության տեսանկյունից։ Եթե ամեն ինչ վատ էր ու սեւ, այս պետականությունն ինչպե՞ս հասավ ձեզ։ Ինչո՞ւ եք միայն թիրախավորում նախկին նախագահներին, միայն նրա համար, որ նրանք հիմա քաղաքականության մե՞ջ են»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ