18 01 2022

Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակեց մնալ նույնը, նույնիսկ երկիրը աղետի գնալուց հետո․ Սաղաթելյան



Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակեց մնալ նույնը, նույնիսկ երկիրը աղետի գնալուց հետո։ Ինքը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը պատուհաս է, այնուհետև իր քայլերով և գործողություններով շատ հաճախ նպաստում է, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, սա արդեն անհասկանալի է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Այդ դեպքում, եթե ինքը ցանկանում է մասնակցել ընտրություններին դա իշխանազավթման փո՞րձ էր։ Այսօր իշխանության Տեր-Պետրոսյանի գաղափարախոսության հետևորդներն են, ինքը երևի շատ հպարտ ու հանգիստ է, որ իր գաղափարախոսությունը հաղթել է»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ