Կա իրավիճակ, որը մեզ ձեռնտու չէ և ես կարծում եմ, որ ձեռնտու չէ նաև Թուրքիային, մենք ուզում ենք, որպեսզի սահմանը բաց լինի, և մենք պատրաստ ենք բանակցել դրա շուրջ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպմանը։
«Թե ինչ կլինի հետո, կախված է Թուրքիայի կառուցողականության աստիճանից, ես կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ ինչ եղել է նորմալ, առաջին հանդիպումը գնահատում եմ կառուցողական, թե ինչպես կգնա գործընթացը, կախված է Թուրքիայի պատրաստակամությունից»։
Հարցին՝ որպես բանակցող Ձեզ համար ճնշո՞ղ չէր, որ հանդիպումից առաջ մենք սահմանին ունեցանք լարվածություն, երեք զոհեր, Ռուբինյանը պատասխանեց․
«Ես կարող եմ ասել, որ ՀՀ-ն ճնշումների տրվելով իր կենսական շահերից երբեք չի հրաժարվելու»,-ասաց Ռուբինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը