18 01 2022

Եթե գործազրկությամբ մենք առաջին տեղում ենք, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է․ Խաչատրյան



Մենք մեր հարաբերություններից թուրքերի հետ դասեր քաղել ենք և հիմա ձեզ կոչ ենք անում՝ մեր քաղաքած դասերից օգտվեք։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Կարծում եմ սրա համար ուղղակի պետք է շնորհակալություն հայտնել, որ թուրքերն իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, մեծապես պայմանավորում են Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան հարաբերություններով և զարմանալի չէ, որ հայ-թուրքական սահմանն իրենք փակեցին 93 թվականի ապրիլին, երբ հայկական ուժերն ազատագրեցին Քարվաճառը։ Եվ հիմա էլ իրենց բոլոր նախապայմանների մեջ նշում են, որ հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե ուզում են թուրքերի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, դա ինչ է, եթե ոչ նախապայման։

Ինչ վերաբերում է տնտեսությանը, պատգամավորն ասաց, որ մենք Համաշխարհային բանկի վիճակագրությամբ, նախկին Սովետական 15 հանրապետությունների մեջ Հայաստանը գործազրկության մակարդակով զբաղեցնում է առաջին տեղը, ապա ինչպես կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ