Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն հայտարարում է, որ պետք է խաղաղության դարաշրջան բացել, թշնամու հետ բարեկամություն հաստատել, այդ բարեկամության ճանապարհը ցավոտ է լինելու, պետք է համբերատար գտնվենք, միևնույն ժամանակ Ալիևը Հադրութում նոր զորամասի բացման ժամանակ հայ ժողովրդի մասին խոսելուց ասում է նենգ թշնամին։ Ի՞նչ բարեկամության մասին է խոսքը, երբ Ալիևը հայերին համարում է նենգ թշնամին։ Այս մասին ասուլիսում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Դրանից հետո տեղի ունեցած Ալիևի ասուլիսը իր մեջ պատերազմի իրական ռիսկեր է պարունակում, ընդ որում պատերազմ, որը պետք է տեղի ունենա Երևանում։ Իրական սպառնալիք է, որ 6 ամիս հետո կարող է ՀՀ կառավարության գլխին Ադրբեջանի դրոշը ծածանվել, որովհետև մեր ղեկավարը պետութոյւն ղեկավարելու հետ կապ չունի, ոչ էլ կարողանում է անվտանգություն ապահովել»,-ասաց Ղազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը