17 01 2022

Ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում․ Չավուշօղլին ինչ ասում է, մերոնք կրկնում են․ Գեղամ Մանուկյան



«Պատահական չէ, որ  Ռուբեն Ռուբինյանի՝  Մոսկվա գործուղելու հարցը  բարձրացրեցինք , որովհետև հերթական անգամ փաստվում է՝  ՀՀ իշխանությունները  մեր ժողովրդի թիկունքում  գործողություններ են իրականացնում, այս դեպքում ևս ․»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամաբվոր գեղամ Մանուկյանը։

Շարունակելով խոսքը պատգամավորը նշեց․

«Դեկտեմնբերի 13-ին  Թուրքիայի խորհրդարանի լիագումար իստում , բյուջեի քննարկման ժամանակ,  Չավուշօղլուն  ասել  ․ «Մենք շուտով հատուկ երկայացուցիչներ կնշանակենք փոխադարձության սկզբունքով»։  Եթե Թուրքիայի հայտարարությունից հետո են մերոնք որոշել բանագնաաց նշանակել , ո՞նց եղավ նույն օրը հայտնի դարձավ , որ Ռուբեն Ռուբինյանն է բանագնացը։  Ամբողջ այս գործընթացում թուրքերը եղել են թելադրողը , Չավուշօղլուն ասում է՝ սա  , մերոնք արձագանքում են , ասում է՝  այն , մերոնք արձագանքում են , բայց մինչև հիմա փաստաթուղթ չկա՝  Ռուբեն Ռուբինյանի նշանակման հետ կապված ։ Պրոտոկոլ  չի պահպանվում Մոսկվայում Թուրքիայի բանագնացը դրոշով  մեքենայով է գալիս , մերոնք՝  չէ, փնթի է կատարվում ամեն ինչ։  Հանդիպումից հետո ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում՝ էլի փնթի ։ Բա որ հանկարծ ընդդիմադիր գործիչներից Աշոտյան ը չգրեր՝ « դուք հո անխելք չե՞ք» , նոր արտգործնախարարությունը պետք է իր փնթիությունը վերացնե՞ր»,-ասաց պատգամավորը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ