«Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը։ Ընդգծելով նախագծի կարևորությունը և մանրամասնելով այդ մասին, պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց․
«Բազմազաբվակության դեպքում յուրաքանչյուր ոք պետք է ունենա պետական աջակցության իրավունք , այն էլ՝ օրենքով սահմանված, և 2018 թվականից մինչ այժմ նման օրենք չունենք, և ցավոք բազմազավակ ընտանիքների՝ համակարգված ծրագրային պետական աջակցություն չունենք։ Նախագիծը մերժվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում , հիմնականում այն պատճառաբանությամբ, որ մշակվելու է ռազմավարություն և այլն , անընդհատ ինչ-որ պատճառաբանություններ են բերվում , որոնցով հետաձգվում է կարևորագույն պետական աջակցությունը, որը պետության՝ Սահմանադրութամբ սահմանված պարտականությունն է»,-նշեց Թադևոս Ավետիսյանը՝ հորդորելով մեծամասնությանը կողմ քվեարկել նախագծին։
Թեման մանրամասնում է տեսանյութը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը